Համերգ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում
2021-11-28 15:00 | Naregatsi Art Institute
«Նովա» ժողովրդական նվագարանների համույթը համերգային ծրագրով հանդես եկավ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում:
Միջոցառումը մեկնարկվեց Կոմիտասի «Տեր ողորմեա» ստեղծագործությամբ:
«Նովա» ժողովրդական նվագարանների համույթին երաժշտական կատարումներով ողջունեցին Գյումրու Կարապետ Շաբոյանի անվան դուդուկահարների անսամբլը (գեղ. ղեկավար՝ Կարապետ Շաբոյան), դհոլահար Ավետիս Քեոսեյանը, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի ուսանող քանոնահար Խորեն Հովհաննիսյանը (դասախոս` Մարինե Ասատրյան):
Միջոցառմանը ելույթի խոսքով հանդես եկան ՆԱՄ հիմնադիր Նարեկ Հարությունյանը, երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու Հասմիկ Հարությունյանը:
«Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլի գեղ. ղեկավար` ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հովիկ Սահակյան
Դիրիժոր՝ Հելբերտ Ասատրյան
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։