×

Մրցանակաբաշխություն ՆԱՄ-ում

2021-12-18 18:00 | Naregatsi Art Institute

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Եղեգան Փող» շվիահարների համահայկական 1-ին մրցույթ-փառատոնի գալահամերգը և մրցանակաբաշխությունը:

Միջոցառմանը ելույթ ունեցան «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլը և փառատոնի մրցանակակիրները:

Երեկոյի ընթացքում ելույթի խոսքով հանդես եկան «Արտ Մյուզիք» միջազգային փառատոների ասոցիացիայի հիմնադիր և տնօրեն Էռնեստ Պիչիկյանը, փառատոնի գեղարվեստական ղեկավար Հելբերտ Ասատրյանը, «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը:

«Շատ մեծ առաքելություն է իր մեջ ամփոփում այս փառատոնը. նմանատիպ ծրագրերի շնորհիվ է, որ մենք պահպանում ենք մեր ազգային նկարագիրը: Ուրախ եմ, որ դուք՝ որպես հայ մշակույթի կրողներ, նախաձեռնել եք այս փառատոնի անցկացումը»,-նշեց Նարեկ Հարությունյանը:

Փառատոնի գեղարվեստական ղեկավար՝ Հելբերտ Ասատրյան

«Արտ Մյուզիք» միջազգային փառատոների ասոցիացիայի հիմնադիր և տնօրեն՝ Էռնեստ Պիչիկյան

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։