Համերգ փոքրիկների համար
2022-02-27 12:00 | Naregatsi Art Institute
«Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլը համերգային ծրագրով հանդես եկավ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի կազմակերպած “Baby Concert” ծրագրի շրջանակում:
Փոքրիկները ազգային երաժշտության նուրբ և գեղեցիկ հնչյունների ներքո ունեցան հիանալի մշակութային օր:
Միջոցառման ավարտին «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը երգչուհի, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգային բաժնի ղեկավար Հասմիկ Բաղդասարյանին հայտնեց իր շնորհակալությունը դրական և լուսավոր միջոցառման համար՝ նվիրելով ՆԱՄ-ի հրատարակություններից:
0-5 տարեկան երեխաների համար նախատեսված համերգները Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի են ունենում յուրաքանչյուր ամսվա վերջին կիրակի օրը:
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։