×

Համերգ ՆԱՄ-ում

2022-04-20 19:00 | Naregatsi Art Institute

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ Ա. Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջի ուսանողներ Արևիկ Ներկարարյանի և Միլենա Հարությունյանի` «Պայծառացում» խորագիրը կրող քանոնի համերգը:

Համերգային երեկոյի ընթացքում հնչեցին հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները:

Միջոցառմանն իրենց մասնակցությունը ցուցաբերեցին նաև Ա. Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջի քանոնի դասարանական անսամբլը և «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլը (գեղ. ղեկավար՝ Հովիկ Սահակյան, դիրիժոր՝ Հելբերտ Ասատրյան):

Դասախոս՝ Շուշանիկ Սաղաթելյան
Նվագակցող՝ Գոհար Ալեքսանյան

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։