Համերգ ՆԱՄ-ում
2022-04-13 19:00 | Naregatsi Art Institute
«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ Հոգևոր և ժողովրդական երաժշտության համերգ:
Միջոցառումը մեկնարկվեց Արարատյան հայրապետական թեմի Նորք Մարաշի Ս. Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Թովմա քահանա Անդրեասյանի խոսքով:
Տեր Թովման մեկնեց Ավագ չորեքշաբթիի խորհուրդը, որից հետո երաժշտական կատարումներով հանդես եկան «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլը (գեղ. ղեկավար՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հովիկ Սահակյան, դիրիժոր՝ Հելբերտ Ասատրյան), Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտական քոլեջի քանոնահարների անսամբլը (ղեկավար՝ Շուշանիկ Սաղաթելյան), Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի դուդուկահարների անսամբլը (դասախոսներ՝ Արտակ Ասատրյան, Հելբերտ Ասատրյան), Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի քանոնահարների անսամբլը (ղեկավար՝ Արմինե Հարությունյան):
Համերգը իրականացվեց Ավագ շաբաթվա միջոցառումների շրջանակում:
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։