×

Հանդիպում ՆԱՄ-ում

2023-02-22 18:00 | Naregatsi Art Institute

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ հանդիպում կոմպոզիտոր, Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի ուսումնական գծով պրոռեկտոր Արամ Հովհաննիսյանի հետ:

Հանդիպմանը «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլի երաժիշտները ստացան արժեքավոր գիտելիքներ և մասնագիտական խորհուրդներ:

Միջոցառումն իրականացվում է «Նարեկացի» արվեստի միության կողմից մեկնարկված շարքի շրջանակում, որի ընթացքում «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլի սաները պարբերաբար հանդիպումներ են ունենում անվանի երաժիշտների հետ:

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։