Համերգ զորամասում
2023-03-14 14:00 | Naregatsi Art Institute
«Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլը (գեղ․ ղեկավար՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հովիկ Սահակյան, դիրիժոր՝ Հելբերտ Ասատրյան) զինվորների համար համերգային ծրագրով հանդես եկավ Արմավիրի Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում:
Համերգի շրջանակում զինվորները վայելեցին ազգային երաժշտություն և հայրենասիրական երգեր:
Միջոցառմանը «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը հանդես եկավ ելույթի խոսքով՝ կարևորելով նմանօրինակ միջոցառումների անհրաժեշտությունը:
«Այսպիսի հանդիպումներով զինվորները զգում են հասարակության ուշադրությունն իրենց նկատմամբ »,-նշեց պարոն Հարությունյանը:
Համերգի ավարտին գնդապետ Դ. Ալեքսանյանը ՆԱՄ հիմնադիր Նարեկ Հարությունյանին հանձնեց պատվոգիր՝ Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական կենտրոնին ցուցաբերած աջակցության, անմնացորդ նվիրումի և հայրենասիրության համար:
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։