Բարեգործական համերգ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում
2023-11-29 19:00 | Naregatsi Art Institute
«Նարեկացի» արվեստի միության նախաձեռնությամբ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ «Հայրենիքիս հետ» խորագիրը կրող բարեգործական համերգ՝ լեփ-լեցուն դահլիճում:
Կատարումներով հանդես եկան «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլը (գեղարվեստական ղեկավար՝ Հելբերտ Ասատրյան):
Նախաձեռնությանը միացել են երգիչներ Վարդան Բադալյանը, Արսեն Գրիգորյանը, Արման Առաքելյանը, Սամսոն Մելիքյանը և Աննա Խաչատրյանը:
Համերգային ծրագիրը վարեցին Ռուզաննա Հախնազարյանը և Արամ Կոստանյանը:
«Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանն իր խորին երախտագիտությունը հայտնեց «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլին՝ հանձին գեղարվեստական ղեկավար Հելբերտ Ասատրյանի և բոլոր երգիչներին՝ արցախահայերին՝ իրենց աջակցության համար։
Նարեկ Հարությունյանն իր խոսքում ընդգծեց, որ համերգն ունի նպատակ և խորհուրդ: Համերգի գլխավոր խորհուրդն է՝ հայը հանուն հայի: Այդ առիթով ՆԱՄ հիմնադիրը խաչքար նվիրեց Շուշիի «Նարեկացի» արվեստի միության նախկին տնօրեն Միքայել Սարգսյանին:
Ծրագրում հնչեցին Կոմիտասի, Բարսեղ Կանաչյանի, Խաչատուր Ավետիսյանի, Առնո Բաբաջանյանի, Ջիվանու, գուսան Շահենի, Հենրիկ Անասյանի, Էդուարդ Միրզոյանի, Կոնստանտին Պետրոսյանի և Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործությունները:
Համերգի հասույթը կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին:
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։