Հուշ-երեկո ՆԱՄ-ում
2026-09-07 16:00 | Naregatsi Art Institute
Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Հրանտ Թամրազյան. գրականությունը՝ տարերք, խիղճ, ճակատագիր» խորագիրը կրող հուշ-երեկոն՝ նվիրված ականավոր գրականագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Հրանտ Թամրազյանի ծննդյան 100-րդ տարելիցին։
Երեկոյի ընթացքում հնչեց գրականագետների, համալսարանականների, նախկին ուսանողների, ընկերների խոսքը Հ. Թամրազյանի գրականագիտական, համալսարանական, ստեղծագործական և մարդկային հետագծի մասին:
Սուրեն Քոչարյանի անվան պոեզիայի թատրոնի դերասաններ ՀՀ վաստակավոր արտիստ Սամվել Բաղինյանը և Ռուզաննա Հախնազարյանը ընթերցեցին հատվածներ Հրանտ Թամրազյանի «Հուշերիս հետ», «Եղիշե Չարենց» և «Սիամանթո» գրքերից։
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։