×

Ցուցահանդես ՆԱՄ-ում

2026-09-22 19:00 | Naregatsi Art Institute

«ԱՐևակել» խորագրով ցուցահանդեսը Նարեկացի արվեստի միությունում 

Սեպտեմբերի 22-ին «Նարեկացի» արվեստի միությունում բացվեց «Ար» ստուդիայի կրտսեր խմբի սաների «ԱՐևակել» խորագրով ցուցահանդեսը։ 

Ցուցասրահում ներկայացված նկարները մեկ տարվա ընթացքում երեխաների անցած ստեղծագործական ճանապարհի արդյունքն են։
Յուրաքանչյուր աշխատանքում կարելի է տեսնել նրանց պատկերացումների, գույների և ձևերի միջոցով պատմելու սեփական փորձը։ 

Ցուցահանդեսը կարևոր փուլ է նաև այն առումով, որ երեխաների ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվում են ավելի լայն հանդիսատեսին։ 

«Ար» ստուդիան արդեն ավելի քան երկու տասնամյակ գործում է Արարատում և հարակից համայնքներում՝ երեխաներին հնարավորություն տալով սովորել կերպարվեստ, զարգացնել ստեղծագործական մտածողությունն ու աշխատել մասնագիտական միջավայրում։

Ստուդիայի գործունեության կարևոր նպատակներից է արվեստային կրթությունը համայնքներում հասանելի դարձնելը։ 
«ԱՐևակել» ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում բաց է մինչև սեպտեմբերի 25-ը։

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։