×

Անհատական ցուցահանդես ՆԱՄ-ում

2026-09-28 18:30 | Naregatsi Art Institute

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ Թերեզա Պապոյանի «Ներքինի արտացոլանք»  խորագրով ցուցահանդեսի բացումը։

Թերեզա Պապոյանը ծնունդով Շիրակի մարզի Անուշավան գյուղից է։ Նկարել սկսել է  8 տարեկանից, պարապել է նկարիչ Երվանդ Բիչախչյանի մոտ։ 

2019 թ․ ավարտել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի գեղանկարչության բաժինը։ 
Ցուցահանդեսի բացմանը՝ ողջունելով նկարչուհուն,  ՆԱՄ ցուցահանդեսների համադրող, արվեստաբան Տաթևիկ Համբարձումյանը ասաց․ «Թերեզան թեև իր արվեստում հավատարիմ է ռեալիստական արվեստի ավանդույթներին, անուամենայնիվ չի խուսափել նաև այլ ուղղությունների ազդեցություններից»։

Թերեզա Պապոյանի  գեղանկարների ցուցադրությունը  բաց է մինչև հոկտեմբերի 2-ը։

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։