×

Ցուցահանդես ՆԱՄ-ում

2026-10-29 17:30 | Naregatsi Art Institute

«ՀԱՅՐԵՆԻ ԵԶԵՐՔ». սահմանամերձ գյուղերի երեխաների աշխատանքների ցուցահանդես

Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 13:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում կբացվի «Հայրենի եզերք» խորագրով ցուցահանդեսը, որտեղ կներկայացվեն Հայաստանի սահմանամերձ համայնքներում ապրող պատանիների ստեղծագործությունները։

Ցուցահանդեսում կցուցադրվի շուրջ 50 աշխատանք, որոնք ստեղծվել են ամառային նկարչական պլեների ընթացքում։

Նախագիծն իրականացնում է Art PR ընկերությունը՝ նպատակ ունենալով բացահայտել սահմանամերձ համայնքների պատանի ստեղծագործողներին, նրանց աշխատանքները ներկայացնել մայրաքաղաքի մշակութային միջավայրում, ինչպես նաև նպաստել գյուղերի արվեստի դպրոցների սաների գեղագիտական կրթությանն ու ստեղծագործական զարգացմանը։

📅 Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 13:00-ին
📍 Վայրը՝ «Նարեկացի» արվեստի միություն
📌 Հասցե՝ Երևան, Վարդանանց 16/1
☎️ (010) 580105

Մուտքն ազատ է։

Սիրով հրավիրում ենք արվեստասերներին, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներին և բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են սահմանամերձ համայնքների պատանի ստեղծագործողների աշխատանքներով։

Ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբերի 30-ը։

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։