Ցուցահանդես ՆԱՄ-ում
2026-11-16 17:00 | Naregatsi Art Institute
«Բայց մեր աշխարհն էլ էսպես չի մնա»
Մշակույթն ու արվեստը հասանելի են բոլորին՝ անկախ տարիքից ու սոցիալական կարգավիճակից։ Իսկ երբ երեխաներին տալիս ես ստեղծագործելու, սովորելու ու ինքնադրսևորվելու հնարավորություն, աշխարհն իսկապես սկսում է փոխվել դեպի լավը։
Սիրով հրավիրում ենք «Նարեկացի» արվեստի միություն՝ մասնակցելու ՀԱՍԵ Արագածոտնի թեմի Աշտարակի «Սուրբ Մարիանե» և Սաղմոսավանի «Հայորդաց տուն» սոցիալ-կրթական կենտրոնների սաների «Բայց մեր աշխարհն էլ էսպես չի մնա» խորագրով տարեկան ամփոփիչ միջոցառմանը։ Եկե՛ք տեսնելու, թե ինչեր են ստեղծել երեխաները մեկ տարվա ընթացքում և քաջալերելու նրանց առաջին քայլերը։
Ծրագրում՝
🎨 կերպարվեստի և ձեռարվեստի ցուցահանդես՝ կենտրոնների սաների աշխատանքների ցուցադրություն,
🎭 թատերական ներկայացում և ասմունք,
🎶 երգի ու պարի խմբակների երեխաների ելույթներ։
💡 Աշտարակի «Սուրբ Մարիանե» (գործում է 2015թ․-ից) և Սաղմոսավանի «Հայորդյաց տուն» (գործում է 2019թ․-ից) կենտրոններն աջակցում են սոցիալապես անապահով, խոցելի և 2020թ․-ից ի վեր Արցախից տեղահանված ընտանիքների երեխաներին, երիտասարդներին ու կանանց։ Նպատակն է կրթական, հոգևոր և մշակութային ծրագրերի միջոցով մասնակիցներին տալ անհրաժեշտ հմտություններ՝ իրենց համայնքում ու կյանքում դրական փոփոխություններ բերելու համար։
Օրը՝ Նոյեմբերի 16-ին՝ 17:00-ին
Վայրը՝ «Նարեկացի» արվեստի միություն
Հասցեն՝ Երևան, Վարդանանց 16/1
Հեռախոս՝ (010) 580105
Կայք՝ www.naregatsi.org
Մուտքն ազատ է։
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև նոյեմբերի 20-ը։
Սիրով սպասում ենք ձեզ։
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։