×

Ցուցահանդես ՆԱՄ-ում

2026-11-30 18:00 | Naregatsi Art Institute

Խաչիկցիների ասեղնագործության արվեստը` Մարաշի հանգույցներում. ցուցահանդես «Նարեկացի» արվեստի միությունում  

Տեսեք, թե ինչպես է ասեղնագործության Մարաշի տեսակը նոր շունչ ու գույներ ստանում սահմանամերձ Խաչիկ գյուղի աղջիկների մատների մեջ․․․ Ամեն հանգույցում մի ջերմ արև է թաքնված, ամեն նախշի մեջ՝ մի աշխարհ սեր։ 

 Խաչիկի մշակույթի տան «Արև է ելել» ծրագրի 10-14 տարեկան պատանի սաները հավաքվել են,  որպեսզի թել առ թել կենդանացնեն ու փոխանցեն ազգային ավանդական ասեղնագործությունը։

Սիրով հրավիրում ենք ձեզ «Նարեկացի» Արվեստի Միություն՝ տեսնելու նրանց ջերմությամբ ու վարպետությամբ կերտված աշխատանքները։ 

Սիրով սպասում ենք ձեզ։  

📅 Երբ՝ Նոյեմբերի 30, 2026 թ.

⏰ Ժամը՝ 14:00

📍 Վայրը՝ «Նարեկացի» Արվեստի Միություն (Վարդանանց 16/1)

Մուտքն ազատ է։

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև դեկտեմբերի 4-ը։

 

📞 Տեղեկությունների համար՝

(010) 58 01 05

🌐 www.naregatsi.org 

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։