«Քնար» հոգևոր և ժողովրդական երգերի խումբ
«Նարեկացի» արվեստի միության «Քնար» հոգևոր և ժողովրդական երգերի խումբը ստեղծվել է 2017 թվականին: Խմբի գեղարվեստական ղեկավարն է Լուսինե Աղաջանյանը:
Լուսինեն ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ Նա 13 տարեկանից երգում է հոգևոր երգեր։
2012 թվականից աշխատում է «Նարեկացի» արվեստի միությունում որպես հոգևոր և ժողովրդական երգերի ուսուցչուհի:
«Քնար» հոգևոր և ժողովրդական երգերի խմբի գլխավոր նպատակն է պահպանել և տարածել հայկական հոգևոր և ժողովրդական երգերը:
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։