×

«Ողջո՜ւյն, տաղերս քեզի»

2020-12-03 | Naregatsi Art Institute

2020 թվականին «Նարեկացի» արվեստի միությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացրեց «Ողջո՜ւյն, տաղերս քեզի» նախագիծը:

«Ողջո՜ւյն, տաղերս քեզի» ձայնասկավառակ-ալբոմն իր մեջ ներառում է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ջութակահար, դիրիժոր, երաժշտագետ Դանիել Երաժիշտի կողմից ստեղծված չորս երգ, այդ երգերի նոտաներն ու տեքստերը, ինչպես նաև երգերի ձայնագրությունը՝ ձայնասկավառակի տեսքով:

Երգերից երեքը գրված են Հայոց Ցեղասպանության նահատակ բանաստեղծներ Ռուբեն Սևակի, Սիամանթոյի, Դանիել Վարուժանի խոսքերով: Իսկ չորրորդը՝ լիտվացի մեծանուն բանաստեղծ Էդվարդաս Մեժելայտիսի «Լա մինոր» քերթվածի հիման վրա (թարգմանությունը՝ Վահագն Դավթյանի):

Հատուկ շնորհակալություն Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանին և Արթուր Իսպիրյանին:

Ձայնագրությունն իրականացվեց Հանրային ռադիոյի «Ռադիո» ստուդիայում:

Կցված ֆայլեր
Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։