Անահիտ Մխիթարյան. «Իմ վերադարձը ձյունը կկարդա՞»
2021-12-27 | Naregatsi Art Institute
«Նարեկացի» արվեստի միությունը 2021թ. հրատարակել է Անահիտ Մխիթարյանի «Իմ վերադարձը ձյունը կկարդա՞» գիրքը:
«Իմ վերադարձը ձյունը կկարդա՞» գիրքը Անահիտ Մխիթարյանի առաջին բանաստեղծական ժողովածուն է, ուր տեղ են գտել 2018-2021 թթ գրված ստեղծագործությունները:
«Ես տեղ եմ տվել անորսալիին», «Կսրբեմ ժամանակները հայելիներից», «Լեզու է ծնվում ամայության մեջ» շարքերում կյանքից և առասպելներից եկած կինն ու համամարդն է՝ ոտնահետքերը չկորցնելու մտավախությամբ:
Խմբագիր՝ Վեհանոյշ Թեքեան
Սրբագրիչ՝ Մարինե Հարությունյան
Գրաֆիկ դիզայներ՝ Մարգարիտա Տեր-Գրիգորյան
Գլխավոր պրոդյուսեր՝ Նարեկ Յարութիւնեան
Կցված ֆայլեր
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։