Դանիել Երաժիշտ. «Հայրիկ, Հայրիկ» երգը և Կոմիտասի բացառիկ նվագակցությունը
2023-09-05 | Naregatsi Art Institute
«Նարեկացի» արվեստի միությունը 2023թ.հրատարակել է Դանիել Երաժշտի «Հայրիկ, Հայրիկ» երգը և Կոմիտասի բացառիկ նվագակցությունը ալբոմը:
Սույն ալբոմը հակիրճ ներկայացնում է Կոմիտասի «Հայրիկ, Հայրիկ» երգի պատմությունը։ Այն ձայնագրվել է, հավանաբար, 1912 թ. Փարիզում՝ Արմենակ Շահմուրադյանի մեներգությամբ և Կոմիտասի դաշնամուրային նվագակցությամբ։
Ընդ որում, դաշնամուրի նվագակցության նոտագրությունը մեզ չի հասել։ Ալբոմը պարունակում է նշված ձայնագրությունը, դրանից վերծանված նոտագրությունը (նոտագրեց Գոհար Դանիելյանը) և նոր ձայնագրություն, որը կատարել են Արման Նիկոլյանը (տենոր) և Ժասմեն Դանիելյանը (դաշնամուր)։ Ալբոմի նպատակն է նաև կյանքի կոչել «Հարիկ, Հայրիկ» երգի նորանոր կատարումներ, մեկնաբանություններ։
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։