×
Դանիել Երաժիշտ. «Հայ հոգևոր, ժողովրդական երգեր և պարեղանակների մշակումներ կամերային նվագախմբի համար» ժողովածու
2023-09-15 | Naregatsi Art Institute
«Նարեկացի» արվեստի միությունը 2023թ.հրատարակել է Դանիել Երաժշտի «Հայ հոգևոր, ժողովրդական երգեր և պարեղանակներ կամերային նվագախմբի համար» ժողովածուն:
Ժողովածուում տեղ են գտել հայ հոգևոր, ժողովրդական երգերի և պարեղանակների Դանիել Երաժշտի մշակումները կամերային նվագախմբի համար։ Դրանցից մի մասը միավորված են սյուիտների մեջ, որտեղ միահյուսված են իտալական համահունչ պարեղանակների հետ։ Ժողովածուն նպատակ ունի ընդլայնելու կամերային նվագախմբի նվագացանկը։
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։