«Աղբյուր» մանկապատանեկան ամսագիր
2025-05-02 | Naregatsi Art Institute
«Աղբյուր» մանկապատանեկան ամսագիրն իր գործունեությունը սկսել է1923 թվականից։ Սկզբնական շրջանում այն կոչվել է «Պիոներ», իսկ արդեն Խորհրդային Միության փլուզումից հետո ստացել է իր ներկայիս՝ «Աղբյուր» անվանումը։
Ամսագրի առաջին խմբագրական խորհրդի կազմում ընդգրկված էին հայտնի գրողներ և մտավորականներ, այդ թվում՝ Եղիշե Չարենցն ու Ստեփան Զորյանը։
«Աղբյուր» ամսագիրը նպատակ ունի ձևավորել պատանի ընթերցողների մեջ հայրենասիրական ոգի, սեր դեպի ուսումը, գիտությունը, այն խրախուսում է երեխաների հետաքրքրությունը գրականության, արվեստի և ընթերցանության հանդեպ։
Ամսագրի էջերում, ճանաչված հեղինակների ստեղծագործությունների կողքին, տեղ են գտնում նաև պատանի հեղինակների պատմվածքներ, բանաստեղծություններ, հոդվածներ։
«Աղբյուրն» անդրադառնում է ինչպես հայ, այնպես էլ համաշխարհային պատմությանն ու մշակույթին, ներկայացնում է ազգագրական նյութեր, զվարճալի էջեր, մաթեմատիկական հետաքրքիր խնդիրներ և օգտակար խորհուրդներ երիտասարդ ընթերցողների համար։
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։