Դանիել Երաժիշտ, Ֆելիքս Հարությունյան «Արամ Խաչատրյանի ջութակի ստեղծագործությունները և մեկնաբանման հարցերը»
2025-06-30 | Naregatsi Art Institute
«Նարեկացի» արվեստի միությունը 2025թ․-ին հրատարակել է Դանիել Երաժիշտի և Ֆելիքս Հարությունյանի «Արամ Խաչատրյանի ջութակի ստեղծագործությունները և մեկնաբանման հարցերը» աշխատությունը:
Աշխատությունում ուրվագծվում է Արամ Խաչատրյանի ստեղծագործական դիմանկարը։ Վերլուծվում են ջութակի համար գրված ստեղծագործությունները՝ դրանց ձևը, բովանդակությունը, հարմոնիան, պոլիֆոնիան, ռիթմիկ դարձվածները և այլ արտահայտչամիջոցներ։
Բացահայտվում են, իմաստավորվում մեղեդիների, թեմաների ծագումնաբանությունը, դրանց կապը ժողովրդական և աշուղական արվեստի հետ։
Լուսաբանվում է Արամ Խաչատրյանի պատմական առաքելությունը, ով միաձուլեց արևելյան և արևմտաեվրոպական դասական երաժշտության նվաճումները, ազգայինը դարձրեց համաշխարհային մշակույթի անբաժան մաս։
Աշխատությունը նախատեսված է երաժշտագետների, կատարողների և Խաչատրյանի արվեստով հետաքրքրվողների համար։
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։