×

Գրիգորի Նարեկայ վանից վանականի «Մատեան ողբերգութեան» գրիչ՝ Սայեադ Նովայ: Նմանահանություն

2025-11-27 | Naregatsi Art Institute

«Նարեկացի» արվեստի միության հերթական հրատարակությունն է:
Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» սույն ձեռագիրն ընդօրինակվել է 1761թ. 18-րդ դարի մեծ աշուղ Սայաթ-Նովայի կողմից:

«Նարեկացի» արվեստի միությունը համագործակցելով Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի հետ հրատարակել է Սայաթ-Նովայի կողմից ընդօրինակված Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ձեռագրի նմանահանությունը:

Սույն հրատարակությունը տպագրվել է Կանադայի Հայոց Թեմի մասնակի օժանդակությամբ:

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։