×

Գևորգ Հաջյան. «Կոմիտասյան երախայրիք»

2008-05-02 | Naregatsi Art Institute

Գևորգ Հաջյանը ծնվել է 1971 թ. Լիբանանում: Նախնական կրթությունը ստացել է Այնջարի «Յառաջ» և «Գալուստ Գյուլբենկյան» ազգային վարժարաններում:

1984թ. ընդունվել է Մեծին Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի «Զարեհյան» ճեմարան, 1989թ. ձեռնադրվել է ավագ սարկավագ: Նա ճեմարանն ավարտել է 1992 թ.: Ղեկավարել է «Յառաջ»-ի մանկական երգչախումբը: Մեներգել է «Շնորհալի», «Գուսան», «Կոմիտաս», Տրիպոլիի «Ֆայհա» և այլ երգչախմբերում: Գ. Հաջյանը համերգներով հանդես է եկել Լիբանանում, Սիրիայում, Կիպրոսում, Բուլղարիայում, Հայաստանում, Արցախում և այլուր:

2008թ. Գ. Հաջյանը «Նարեկացի» արվեստի միության աջակցությամբ լույս է ընծայել իր առաջին խտասկավառակը՝ «Կոմիտասյան երախայրիք»-ը, որում զետեղված են Կոմիտասի 19 ստեղծագործություններ (կատարող՝ Գ. Հաջյան, նվագակցող՝ Լևոն Ջավադյան):

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։