ՆԱՄ 13-րդ տարեդարձ
2019-08-31 15:00 | Naregatsi Art Institute
Օգոստոսի 31-ին, «Նարեկացի» արվեստի միության Շուշիի մասնաճյուղը տոնեց իր 13 ամյակը։
Միջոցառմանը հանդես եկան՝
Թաթուլ Հաջյան (կիթառ) - Տարանտաս (հեղինակային), Բարսեղ Կանաչյան՝ Օրոր (մշակումը՝ Մկրտիչ Միքայելյանի), Ագուստին Բարիոս Մանգորե՝ Մազուրկա ապասսիոնատա։
Անժելա Բադալյան (սոպրանո) - Էդուարդ Աբրահամյան՝ «Ախ ինչ լավ են սարի վրա»
Դավիթ Բախշիյան (դաշնամուր) - Ֆրեդերիկ Շոպեն՝ Էտյուդ երկ 25, №4, Արամ Խաչատրյան՝ Տոկկատ։
Անահիտ Պալեանն ասմունքեց Պարույր Սևակի, Սիլվա Կապուտիկյանի, Յուրի Սահակյանի, Հովհաննես Շիրազի, Կամիլայի, Ազնիվ Թորոսյանի, Վահան Տերյանի և Հայդուկ Շամլեանի ստեղծագործություններից:
Շուշիի Վարանդա երգչախումբն հանդես եկավ Գովեա Երուսաղէմ զՏէր և Կոմիտասի Խումար երգերով։
Ցերեկույթը շարունակվեց «Հեքիաթների տանը»՝ տոնական տորթի հյուրասիրությամբ։
Անահիտ Պալեանը ծնվել է Բեյրութում: Հաճախել է Համազգայինի Ն. Փալանճյան ճեմարանն ու Մեսրոպյան վարժարանը, ապա ուսումը շարունակել է Բեյրութի Սեն Ժոզեֆ համալսարանում:
Չորս տարի եղել է Համազգային հայ կրթական և մշակութային միության Մոնթրեալի «Սանահին» մասնաճյուղի վարչության անդամ՝ կազմելով բազմաթիվ գրական ձեռնարկներ և այդ կերպ ներկայացնելով հայ գիրն ու մշակույթը:
2013 թվականից «Հորիզոն» շաբաթաթերթի մանկապատանեկան հավելվածի խմբագրական կազմի անդամ է:
Թաթուլ Հադջյանը ծնվել է Լիբանանում։ 2005թ.-ին ընտանիքով տեղափոխվել են Հայաստան։ Տեղափոխվելով Հայաստան՝ Թաթուլն ընդունվել է Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց։ Այնուհետև ավարտել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան (դասական կիթառի բաժինը)։ Մասնակցել է մի շարք փառատոների ու մրցույթների։ Թաթուլն այժմ Գերմանիայի Քյոլն քաղաքի կոնսերվատորիայի ուսանող է։
Դավիթ Բախշիյանը ծնվել է Արցախում։ Ավարտել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան(դաշնամուր բաժինը)։ Բազմաթիվ հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր է։
Անժելա Բադալյանը ծնվել է Հայաստանում։ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ակադեմիական երգեցողության 4րդ կուրսի ուսանողուհի և միջազգային մրցույթների դափնեկիր է։
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։