×

Ընթերցում-քննարկում ՆԱՄ-ում

2019-09-07 20:00 | Naregatsi Art Institute

Սեպտեմբերի 7-ին, Շուշիի «Նարեկացի» արվեստի միության «Հեքիաթների տանը» կայացավ Նաիրա Աբրահամյանի ստեղծագործությունների ընթերցում-քննարկումը, Ալին Դեմիրջիանի և Ալեքսանդր Հակոբյանի համերգը։

Նաիրա Աբրահամյանն ունի տպագրած 2 գիրք՝ «Տատիկիս շերեփի բույրը» ու «Գրական և արտադասարանային միջոցառումների» սցենարներ: Հոդվածներ են տպագրվել հայաստանյան և սփյուռքի մամուլում: Տպագրության է պատրաստում պատմվածքների և բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն:

Ալին Դեմիրջիանը Բուենոս Այրեսից է. արգենտինահայ երգչուհի է, ով 15 տարեկանից նվագում, երգում և ստեղծագործում է։ 2014թ.-ին թողարկել է իր առաջին «Սաթ եմ փնտրում» ձայնասկավառակը, 2017 թ.-ին երկրորդ "De Leones y Deshielos" և 2018 թ.-ին «Ողջույն» երգը։

Ալինը Հայաստան է եկել «Մեկ մարզ մեկ երգ» ծրագրով. ամեն մարզում մեկ երգչի կամ խմբի հետ սովորում և կատարում է իրենց երգերը։

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։