Դասական համերգ ՆԱՄ-ում
2019-09-14 17:00 | Naregatsi Art Institute
Սեպտեմբերի 14-ին, Շուշիի «Նարեկացի» արվեստի միությունում համերգային ծրագրով ելույթ ունեցավ Շոտլանդիայի Թագավորական Կոնսերվատորիայի օպերային դպրոցի ուսանող Հասմիկ Հարությունյանը և կոնցերտմայստեր Կատարինե Հովսեփյան։
Հնչեցին հայ հոգևոր և դասական երաժշտություն։
Հասմիկ Հարությունյան
Հանդիսանում է հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր։ Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան ՝ պրոֆ. Ս. Կորղանովայի դասարանը: Երաժշտությամբ սկսել է զբաղվել վաղ հասակից` հաճախելով ջութակի դասերի, այնուհետև ուսումը շարունակել Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցի վոկալ բաժնում։ Ներկայումս Հասմիկը սովորում է Շոտլանդիայի Թագավորական Կոնսերվատորիայի օպերային դպրոցում: Նրա երգացանկն ընդգրկում է ինչպես օպերային դերերգեր, այնպես էլ հայ հոգևոր և դասական երաժշտության գոհարներ:
Կատարինե Հովսեփյան
Ծնվել է 1983թ. Երևան քաղաքում։ Երաժշտական կրթությունը ստացել է Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, իսկ 1999թ.-ին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիա։ 2004թ.-ից աշխատում է որպես կոնցերտմայստեր։ Ներկայումս ուսումնական գծով ասիստենտ է վոկալ ամբիոնի մի շարք դասարաններում, նաև դասավանդում է երաժշտական դպրոցներում ու Գևորգյան հոգևոր ճեմարանում:
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։