×

Ցուցահանդես ՆԱՄ-ում

2019-09-30 00:00 | Naregatsi Art Institute

Սեպտեմբերի 27-ին, Շուշիի ‹‹Նարեկացի›› արվեստի միությունում կայացավ ‹‹Կոմիքսների և պատկերապատումների›› ցուցահանդեսը։

2019-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, Արցախի կամավորների միությունը և HY PICTURES ընկերությունը Շուշիում անցկացրեց կոմիքս ստեղծելու ամառային դասընթացներ, որոնց մասնակցեցին 10-ից 21 տարեկան պատանիներ ու երիտասարդներ:
Ցուցահանդեսը կգործի սեպտեմբերի 27-ից:

Ծրագիրն իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող ‹‹Խաղաղարարության ամրապնդում կարողությունների զարգացմանն հանրային մասնակցության միջոցով›› ծրագրի շրջանակներում:

Դասընթացավարներ էին Տիգրան Մանգասարյանը, Լևոն Չքոլյանը, Հասմիկ Հովհաննիսյանը։

Կազմակերպիչներ՝ Արցախի կամավորների միություն, HY PICTURES

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։