×

«Թեյ թրմված արվեստով»

2019-10-20 16:00 | Naregatsi Art Institute

Հոկտեմբերի 20-ին, Շուշիի «Նարեկացի» արվեստի միության «Հեքիաթների տանը» կայացավ «Ադ լիբիտում» ազատ արվեստակիրների ստեղծագործական նախաձեռնությամբ ճանաչողական «Թեյ թրմված արվեստով» ինտերակտիվ մշակութային թեյախմություն-հանդիպումը։
Երեկոյի ընթացքում հանդիսատեսը լցվեց կոմիտասյան խոսքով, հնչյունով ու երգով։
Երիտասարդ արվեստագետներ՝ Հերմինե Հարությունյան, Անահիտ Գրիգորյան, Հայկ Մակիյան, Վահե Քոթանյան, Արմենուհի Բաբլոյան, Վահրամ Թադևոսյան։

*Ադ լիբիտում. երաժշտական տերմին, նոտագրության մեջ հանդիպելով այս ցուցումին կատարողը կարող է նվագել ազատ՝ ըստ ցանկությաան, իր մեկնաբանության մեջ անկաշկանդ։

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։