Ցուցահանդես ՆԱՄ-ում
2019-11-24 16:00 | Naregatsi Art Institute
Նոյեմբերի 24-ին, Արցախում՝ Շուշիի «Նարեկացի» արվեստի միության սրահում, տեղի ուենցավ ծնունդով Գյումրեցի, ռուսաստանաբնակ, Ռուսաստանի ստեղծագործական միության անդամ Աշոտ Խաչկալյանի նկարների ցուցահանդեսը։
Նկարիչն առաջին անգամ էր հանդես գալիս Արցախում, ուստի պատահական չէր ընտրված նաև ցուցահանդեսի խորագիրը՝ «Բարև Արցախ», նկարչի ասելով սա փոքրիկ ծանոթություն էր իր աշխատանքների հետ: Ներկայացված էին 13 նկարներ, հիմնականում նոր նկարած: Աշոտը ցուցահանդեսների մասնակցել է 1990 թվականից։ Ցուցահանդեսներ է ունեցել Ավստրալիայում, Սինգապուրում, Բոստոնում, ԱՄՆ –ում, Հարավային Կորեայում, Մեքսիկայում, Գերմանիայում և Ռուսաստանում: Աշոտ Խաչկալյանի աշխատանքները գտնվում են Ս․ Փարաջանովի տուն թանգարանում և տարբեր երկրների մասնավոր և կորպորատիվ հավաքածուներում, հիմա նաև Շուշիի կերպարվեստի թանգարանում:
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։