Հեքիաթային համերգը ՆԱՄ-ում
2020-02-02 14:00 | Naregatsi Art Institute
Փետրվարի 2-ին, Շուշիի «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Գնա ապրիր հեքիաթում» հեքիաթային համերգը։
Շուշեցի փոքրիկները հնարավորություն ունեցան ունկնդրելու ժամանակակից հեքիաթագիր Երազիկ Գրիգորյանի անուշ հեքիաթները դինոզավրերի, Չալո շան ու էլի ուրիշ հեքիաթային հերոսների արկածների մասին, կարողացան գտնել պատասխան այն հարցին, թե ու՞ր են կորել այդքան սիրված դինոզավրերը։ Իսկ Արգինան իր հիասքանչ ձայնային տվյալներով ու անմիջականությամբ երեկոն լցրեց մանկական երգերի մոնոներկայացումներով՝«Դինո, դինոզավրիկ, ոչ մի տեղ նրանք չկան, ոչ դրսում են, ոչ էլ տանը, ոչ այգում կենդանաբանական», երգելով հեռանում էին փոքրիկները դահլիճից։ Դե իսկ բոլոր հեքիաթները խաղաղություն բերելու մեծ հատկանիշ ունեն ու երևի դրա համար էլ հեքիաթ լսելուց քուն է գալիս փոքրիկների աչքերին, այս օրն էլ բացառություն չէր, եթե հետևեք մեր նկարներին, կտեսնեք մեր մշտական ընկեր փոքրիկ Վանի անուշ քունը։
Տիկին Երազիկը մեր կենտրոնին նվիրեց իր հեքիաթների ժողովածուներից ու պայմանավորվածություն ձեռք բերեցինք նորից հանդիպել, նորից Շուշին ողողել հեքիաթով ու մանկական երգերի քնքուշ ելևէջներով։
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։