×

Հանդիպում ՆԱՄ Շուշիում

2020-02-02 14:00 | Naregatsi Art Institute

Փետրվարի 2-ին, Շուշիի «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Հեքիաթի ժամ» նախագծի առաջին հանդիպումը։

Շուշիում ձյունառատ էր, ցուրտ, գեղեցիկ։ Մարիա Կարապետյանը ներկայացրեց հեքիաթագիր Արփի Մաղաքյանի «Երևանյան հեքիաթներ» շարքից «Հրաշագործ գիրքը և երջանկության արցունքները» հեքիաթը։ Դե հեքիաթներն ամենուր նույն խաղաղասեր կախարդական ուժն ունեն։ Ձյան ու հեքիաթի գեղեցիկ համադրությամբ լցված օրը ավարտվեց հաջորդ կիրակի նորից հանդիպելու ակնկալիքով։

Կհանդիպենք փետրվարի 16-ին, ժամը 14։00-ին հեքիաթ վայելելու։

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։