×

«Հեքիաթի ժամ» նախագիծ

2020-02-23 14:00 | Naregatsi Art Institute

Փետրվարի 23-ին, Շուշիի «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Հեքիաթի ժամ» նախագծի հերթական հանդիպումը։

«Բարությունը վտանգված է, պետք է փրկել»․․․

Այս անգամ հեքիաթ պատմեց երիտասարդ արձակագիր Հերմինե Ավագյանը։ Նա բոլորի համար անակնկալ էր պատրաստել՝ ներկայացնելով իր հորինած ստեղծագործությունը՝ Հեքիաթ «Բարության դարպաս» անտառի մասին, այն մասին թե ինչպես է չար վհուկը կախարդում գույնզգույն անտառը և թե ինչպես է փոքրիկ, չարաճճի աղջիկը փրկում այն։ Երեխաները համակ ուշադրությամբ լսեցին, հետո էլ ակտիվ քննարկեցին հեքիաթը։ Հերմինեի հետ մեզ էր այցելել նաև փոքրիկ փերին, ով երկնքից թափված խնձորները հավաքել էր ու հյուրասիրեց ներկաներին։

Դե իսկ փոքրիկ Նոյի խաղաղ քունը մեր հեքիաթների ժամին արդեն ավանդույթ է դառնում։

Երեխաներին հրաժեշտ տվեցինք հաջորդ կիրակի նորից հանդիպելու պայմանով։

Ի դեպ, մենք նորություն ունենք բոլոր նկարել սիրող և ստեղծագործող փոքրիկների համար։

Եթե ձեր փոքրիկներին էլ ուզում են վտանգված բարությունը փրկելու մի մաս կազմել և առհասարակ, եթե ձեզ էլ հետաքրքրեց մեր նորությունը ապա հենց այս պահին էլ պլանավորե՛ք և հաջորդ կիրակի՝ մարտի 1-ին, ժամը 2-ին այցելե՛ք հեքիաթ լսելու։

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։