×

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

2016-04-24 | Naregatsi Art Institute

«Նարեկացի» արվեստի միությունը և Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունը սկսել են համագործակցել դեռևս 2009 թվականից: Համագործակցությունն արգասաբեր եղավ, որի արդյունքում կյանքի կոչվեցին Դանիել Փըրլի հիշատակին նվիրված համերգն ու «Հետքերով որբերի հայոց» խորագիրը կրող յուրօրինակ նախագիծը:

2013 թվականին «Նարեկացի» արվեստի միությունը՝ համագործակցելով Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության և ԱՄՆ Մերձավոր Արևելքի հիմնադրամի հետ, իրականացրին «Հետքերով որբերի հայոց» վերնագրով մի յուրօրինակ նախագիծ, որի շրջանակներում իրականացվեցին մի շարք միջոցառումներ՝ որոնք ընդգրկում են Ռոքֆելերի արխիվային կենտրոնից վերցված Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի 1915-1929 թթ-ին ստեղծված բացառիկ լուսանկարների հավաքածուի ցուցադրություն, վավերագրական ֆիլմի ցուցադրություն և համերգ: Ցուցադրությունը տեղի է ունեցել մայիսի 25-ին Ազգային պատկերասրահի ցուցասրահում, մայիսի 26-ին` «Նարեկացի» արվեստի միության Երևանի մասնաճյուղում և մայիսի 27-ին` Գյումրու «Թռչունյան տուն» մանկատանը:

Ցուցահանդեսին ընդառաջ, Նարեկացի արվեստի միությունը հրատարակել է ներկայացվելիք արխիվային լուսանկարների ծավալուն ալբոմ, որն անվճար նվիրաբերվել է ցուցահանդեսի բացմանը ներկա հյուրերին:

Գրքում շուրջ 200 արխիվային լուսանկար է ներկայացված. այդ լուսանկարները պատմում են Մերձավոր Արևելքի նպաստամատույց կոմիտեի գործունեության արդյունքում 1915 թ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած վայրագություններից հետո որբացած հազարավոր հայ երեխաների փրկության մասին:

-------------------------------------------------------------
Դանիել Փըրլի հիշատակին նվիրված համերգ

2009 թ. հոկտեմբերի 26-ին Դանիել Փըրլի (The Wall Street Journal թերթի լրագրող) հիշատակին նվիրված համերգին, որը կազմակերպվել էր «Նարեկացի» արվեստի միությունում 8-րդ ամենամյա համաշխարհային երաժշտական օրերի շրջանակներում:

«Փարոս» երգչախումբը համերգին ներկայացրեց հայ, ռուս և ամերիկացի կոմպոզիտորների ստեղծագործություններ:

ՆԱՄ էր այցելել ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Մարիա Յովանովիչը, ինչպես նաև դեսպանատան այլ աշխատակիցներ:

Համերգը, որը կազմակերպվել էր ԱՄՆ դեսպանության Ժողովրդավարության փոքր դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, շատ կարևոր էր, որովհետև օգտագործելով երաժշտության ուժը մենք վերահաստատեցինք մեկ անգամ ևս մեր նվիրվածությունը հանդուրժողականությանը եւ մարդասիրությանը:
«Նարեկացի» արվեստի միությունը հնարավորություն ընձեռեց «Փարոս» երգչախմբին հանդես գալու մեծ լսարանի առջև՝ հետամուտ լինելով հաշմանդամություն ունեցող անձանց արվեստի դաշտ ներգրավելու, նրանց տաղանդն ու հնարավորությունները հասարակությանը բացահայտելու համար հավասար պայմաններ ու միջավայր ապահովելու առաքելությանը:

Հանդիսատեսը մեծ ոգևորությամբ ընդունեց «Փարոս» կամերային երգչախմբի կատարումները: Միջոցառումը ավելի խորհրդանշական դարձրեց նաև այն փաստը, որ անդամների գերակշռող մեծամասնությունը սայլակ օգտագործող հաշմանդամներ են: Երաժշտությունն օգնում է խթանել հանդուրժողականությանը և փոխըմբռնմանը, քանի որ հարգանք է ներշնչում տարբերությունների հանդեպ:

«Հետքերով որբերի հայոց» բացառիկ ցուցահանդեսը Գյումրու «Թռչունյան տուն» մանկատանը
«Հետքերով որբերի հայոց» բացառիկ ցուցահանդեսը Նարեկացի Արվեստի Միությունում
Ռոքֆելերի արխիվները` Հայաստանում
Համերգ` նվիրված ամերիկացի լրագրող Դանիել Փըրլի հիշատակին: Մասնակցում է «Փարոս» երգչախումբը:

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։