ՀՃՈՒԿ - Հայկական Ճարտարապետությունն Ուսումնասիրող Հիմնադրամ
2011-04-24 | Naregatsi Art Institute
Հայկական Ճարտարապետությունն Ուսումնասիրող Հիմնադրամը և Նարեկացի Արվեստի միությունը 2004 թվականից միասին աշխատել են բազմաթիվ նախագծերի շուրջ, մասնավորապես «Վարագա Պարոն Պետրոս», «Ջուլֆա», «Լռություն» և «Անի»:
Վերջինս ներկայացնում է հնգալեզու ամբողջական հանրագիտարան Անիի միջնադարյան ճարտարապետական հուշարձանների մասին՝ անդրադարձ կատարելով Բագրատունյաց մայրաքաղաքի վեհության, փառքի, ավերակների և պատմական անցյալին մասին: Կից գրքույքում հինգ լեզվով (հայերեն, անգլերեն, թուրքերեն, ֆրանսերեն և ռուսերեն) ներկայացված է տեղեկատվություն Անիի պատմության, պաշտպանական կառույցների և հուշարձանների մասին:
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նպատակն է գիտարշավների միջոցով գտնել հայկական ճարտարապետության կոթողները, ուսումնասիրել դրանք և որպես հրատարակություն՝ ներկայացանել հայ և օտար հանրությանը:
Թիմ
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։