ԱՎԱԳ ՇԱԲԱԹՎԱ ԽՈՐՀՐԴՈՎ | Խմբակային ցուցահանդես` նվիրված Զատիկին
2014-04-14 15:00 | Naregatsi Art Institute
ԱՎԱԳ ՇԱԲԱԹՎԱ ԽՈՐՀՐԴՈՎ. Խմբակային ցուցահանդես` նվիրված Զատիկին
Երիտասարդական ակումբների դաշնություն ՀԿ-ի եւ Նարեկացի արվեստի միության նախաձեռնությամբ Ավագ շաբաթվա միջոցառումների շրջանակում կայացավ Նարեկացի արվեստի միության գեղանկարչական խմբակի ու Երեխաների հոգածության ցերեկային կենտրոնի խմբակայինցուցահանդեսը` նվիրված Զատիկին:
Ավագ Երկուշաբթի օրվա խորհուրդը մեկնեց Տեր Դանիել քահանա Բաղումյանը:
Եկեղեցական տոնացույցում ապրիլի 14-ից այս տարի սկսվում է Ավագ շաբաթը: Այն Մեծ Պահքի վերջին շաբաթն է և խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի կարևոր շրջանը` վերջին օրերի ուսուցումները, չարչարանքները, մահը և հարությունը:
Ավագ երկուշաբթին «Անպտուղ թզենու չորացման» խորհուրդն ունի: Այն նվիրված է աշխարհի` երկնքի ու երկրի արարչագործությանը: Այս օրը մտաբերում են այն դեպքը, երբ Հիսուսի անեծքով չորացավանպտուղ թզենին:
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։