«Նժդեհ» ազգագրական պարի խմբի նախընտրական փուլը
2016-06-17 20:30 | Naregatsi Art Institute
Հայ մարդուն վերադարձնել հայ լինելու հպարտությունը…
Գագիկ Գինոսյան
«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Նժդեհ» ազգագրական պարի խմբի նախընտրական փուլը, որն անցկացրեց «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը:
Նախընտրական փուլի առաջին օրն սկսվեց պարոն Գինոսյանի խոսքով և խորհուրդներով:
-Համաձայնեցի այս նախագծին մասնակցել, որովհետև երկար տարիներ (11 -12 տարի) է, ինչ համագործակցում եմ «Նարեկացի» արվեստի միության հետ: Մեր առաջին տեսահոլովակի շնորհանդեսը եղել է այստեղ: Կարելի է ասել՝ առաջին մենահամերգը, «Կարին» խմբի երգելու առաջին փորձարկումները, պարուսուցման ազատ դասերը, մի խոսքով՝ բազմաթիվ անգամ և տարբեր նախագծերով համագործակցել ենք: Ինչո՞ւ որոշեցինք նման նախագծով հանդես գալ… Միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը բծախնդրորեն է վերաբերվում հայկական մշակութային ցանկացած դրսևորումներին, և այս տեսանկյունից Նարեկի այս որոշումը՝ նման խումբ ստեղծելը, մի օր նոր ծիլ է տալու, նոր երանգ փոխելու հայկական մշակույթի մեջ,- իր խոսքում ընդգծեց Գագիկ Գինոսյանը:
Նախընտրական փուլի ընթացքում մասնակիցներն այնքան էին ոգևորվել, որ բոլորը պարեցին՝ անկախ նրանից հերթն իրե՞նցն էր, թե՞ ո՛չ:
Չորս ժամ տևած նախընտրական առաջին օրն ոգևորիչ էր:
Բարի ե՛րթ մեր մասնակիցներին…
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։