Ձեռք- ձեռքի` հաշմանդամություն ունեցող երեխաների հետ
2013-03-12 19:00 | Naregatsi Art Institute
հաշմանդամ երեխաների ծնողների հասարակական կազմակերպությունը արվեստի միությունում կազմակերպել էր խորագրով միջոցառումը:
Ինչպես ասաց հաշմանդամ երեխաների ծնողների հասարակական կազմակերպության նախագահ` Նորա Կարապետյանը, սա մեկնարկային միջոցառում էր` նվիրված հիմնադարման 15- ամյակին:
ստեղծվել է 1998 թվ.-ին, այն զբաղվում է սահմանափակ կարողություններով երեխաների հիմնախնդիրներով` նրանց հասարակության լիիրավ անդամ դարձնելու, խմբակների, մշակութային միջոցառումների միջոցով նպաստելու նրանց ինտեգրմանը հասարակությանը:
Կազմակերպությունն ունի մի շարք խմբակներ` ձեռքի աշխատանք, կար ու ձև, նկարչություն, տիկնիկային թատրոն, որոնց միջոցով երեխաները հնարավորություն ունեն զարգացնելու իրենց ստեղծագործական կարողությունները:
արվեստի միությունում երեխաները ներկայացրեցին ամենատարբեր նյութերից ` բրնձից, ցորենից, ձվից արված իրենց ստեղծագործությունները նաև հելունագործություն, կավագործություն, գեղանկարչական աշխատանքներ և այլն: Երեխաները ներկայացրեցին նաև տիկնիկային ներկայացումը:
- Մենք այսօր այստեղ մանկացանք… եթե մանուկը մեր մեջ մեռնում է, ուրեմն մենք էլ ենք մեռնում: Բարության ամենալավ ու իրական ներկայացուցիչները մեր երեխաներն են…, - ասաց արվեստի միության հիմնադիր տնօրեն Նարեկ Հարթունյանը, երեխաներից յուրաքանչյուրին նվիրելով խորհրդանշական նվերները:
Ի դեպ` կենտրոնին աջակցել և օգնել ցանկացողները կարող են դիմել Նորքի 8-րդ զանգված, թիվ 25 մանկապարտեզի մասնաշենք կամ գրելnorastx.h.k@bk.ru հասցեով:
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։