Ավագ երեքշաբթի
2013-03-26 19:00 | Naregatsi Art Institute
Ավագ երեքշաբթի օրվա խորհուրդը «Նարեկացի» արվեստի միությունում մեկնեց Սբ. Երրորդություն եկեղեցու սպասավոր` Բարեշնորհ Էդգար սարկավագ Ծատուրյանը:
Ավագ երեքշաբթին Հայ Առաքելական եկեղեցին հիշատակում է տասը կույսերի առակը (Մատթ. 25:1-13) : Առակը հինգ իմաստուն և հինգ հիմար կույսերի մասին է, ովքեր լապտերներով գնում էին փեսային դիմավորելու: Իմաստունները լապտերների հետ ձեթ են վերցնում, իսկ հիմարները`ոչ: Երբ գալիս է փեսային դիմավորելու ժամանակը, լապտերների ձեթը վերջանում է. ովքեր ձեթ չէին վերցրել, վերադառնում են ձեթ գնելու, իսկ ովքեր պատրաստ էին` փեսայի հետ հարսանիքի սրահ են մտնում:
Տասը իմաստուն կույսերը խորհրդանշում են այն բոլոր հավատացյալներին, ովքեր իրենց աստվածահաճո կյանքով հասնում են Աստծո ողորմածությանը: Լապտերն ու յուղը` ճանապարհ են ցույց տալիս: Փեսայի գալը` Տիրոջ գալուստի մասին է ակնարկում, որի ժամանակը ոչ ոք չգիտի: Առակը պատգամում է, որ պիտի պատրաստ լինել Տիրոջ գալստյանը. «Արթուն կացեք, որովհետև չգիտեք ոչ օրը, և ոչ էլ ժամը»
ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ «ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԿԱՆԵՐԸ» ՇԱՐՔԻՑ «Հայկական եկեղեցիներ և ամրոցներ» Հակոբ Կարանֆիլյան, Սեյրան Հակոբյան
Ցուցահանդեսը բաց է մինչև մարտի 31-ը
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։