×

Պոեզիայի ժամ ՆԱՄ-ում

2017-03-24 14:00 | Naregatsi Art Institute

«Նարեկացի» արվեստի միությունում կանանց տոնի միամսյակի շրջանակում տեղի ունեցավ միջոցառում, որը նվիրված էր հաշմանդամություն ունեցող կանանց:

-«Նարեկացի» արվեստի միությունը, հետամուտ լինելով հաշմանդամություն ունեցող անձանց արվեստի դաշտ ներգրավելու առաքելությանը, շարունակում է կյանքի կոչել հատուկ միջոցառումներ, ծրագրեր և նախագծեր:

Այսօրվա միջոցառումը միությունը նվիրում է հաշմանդամություն ունեցող կանանց և հենց այսօր հիմք է դրվում պոեզիայի թատրոնին, որի հիմնադիրն է դերասանուհի Թագուհի Ղազարյանը,- իր այս խոսքերով մեկնարկեց միջոցառումը միության տնօրեն Լևոն Իվանյանը:

Թագուհի Ղազարյանն ընթերցեց հայ դասական և ժամանակակից հեղինակների ստեղծագործություններից, որը ուղեկցվեց լուսային էֆեկտներով և դաշնամուրի նվագակցությամբ (Հ. Թագվորյան): Բոլոր հատուկ հյուրերին, որոնց թվում էին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության հաշմանդամություն ունեցող կանայք և տղամարդիկ, ստացան Ս. Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» գրքեր, իսկ բոլոր ներկա կանանց բաժանվեցին ծաղիկներ:

Միջոցառմանը ներկա էր նաև ջազային երգչուհի Իլոնա Սագիևան, ում ցուցահանդեսի բացումն օրերս տեղի է ունեցել ՆԱՄ-ում: Վերջինս ներկայացրեց իր ստեղծագործությունները՝ խոսելով նրանց ասելիքի մասին:

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։