×

«Փրկության քարտեզ» ֆիլմը ՆԱՄ-ում

2017-12-09 15:00 | Naregatsi Art Institute

Ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օրվան նվիրված՝ «Նարեկացի» արվեստի միությունում ցուցադրվեց «Ման Փիքչերս» ստուդիայի «Փրկության քարտեզ» վավերագրական, խաղարկային լիամետրաժ ֆիլմը:

Մեկ լոպե լռությամբ մեկնարկվեց միջոցառումը:

- Ես առաջին անգամ եմ տեսնում մարդ, ով սփյուռքահայ չէ և այսքան շատ է կարևորում հայոց ցեղասպանությունն ու դրա դերը մեր կյանքում: Նա այս ֆիլմի գլխավոր պրոդյուսերն է: Ֆիլմ, որը պատմում է, թե ինչպես է առաջացել «սփյուռք»-ը: Ֆիլմ, որի հիմքում միայն իրական փաստեր են,- բացման խոսքով հանդես եկավ «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը:

Ֆիլմը պատմում է 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի համամարդկային ողբերգությունների ժամանակ առաջացած հումանիստական շարժման մասին:

Հերոսները քսաներորդ դարի ամենամեծ հանցագործության վկաներն են`հինգ եվրոպացի միսիոներ կանայք, որոնք, հայտնվելով արյան և արցունքների երկրում, միայնակ կարողացան փրկել հազարավոր հայ երեխաների ու կանանց:
Իրենց անծանոթ մի խոշտանգված ժողովրդի հետ շատ դրամատիկ հանդիպումն այս մեծ հումանիստների համար ճակատագրական է եղել:
Ֆիլմը վարող պատմաբանը, անցնելով ֆիլմի հերոսների առաքելության ճանապարհը, գծում է փրկության քարտեզը:

Նկարահանման վայրեր՝ Նորվեգիա,Շվեդիա,Դանիա, Էստոնիա, Գերմանիա, Լիբանան, Սիրիա, Հունաստան, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Հայաստան:
Պրեմիերաներ՝ Հայաստան, Ավստրիա, Իրան,Կանադա, Շվեդիա, Դանիա, Ֆինլանդիա, Լիբանան, Հունաստան, Կիպրոս, Ֆրանսիա, Դուբայ («Պարամաունթ Փիքչրս»), Հոլիվուդ, ԱՄՆ, Էստոնիա, Ռուսաստան:

Ֆիլմի ստեղծագործական կազմ՝

Ֆիլմը պատմող ՝Սվանտե Լունդգրեն (Ֆինլանդիա)
Սցենարի հեղինակ՝ Աննա Սարգսյան
Օրիգինալ երաժշտության հեղինակ՝ Վիգ Ցարտման(Ավստրիա)
Օպերատորներ՝ Արթուր Ղարայան,Վահե Հակոբյան
Ռեժիսոր՝Արամ Շահբազյան
Մտահղացման հեղինակ և պրոդյուսեր՝Մանվել Սարիբեկյան

Ցուցադրությանը ներկա էին նաև մտահղացման հեղինակ և պրոդյուսեր Մանվել Սարիբեկյանը, ով պատախանեց ներկաների հարցերին:

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։