×

Միջոցառում ՆԱՄ-ում

2019-01-06 15:00 | Naregatsi Art Institute

«Նարեկացի» արվեստի միությունը 2019 թվականի միջոցառումների շարքը մեկնարկեց Սուրբ Ծնունդին նվիրված միջոցառումով:

Տնօրհնեքով և Տերունական աղոթքով միջոցառումը մեկնարկեց Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար տեր Շահե քահանա Հայրապետյանը:

Ելույթներով հանդես եկան «Նարեկացի» արվեստի միության «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլը (գեղարվեստական ղեկավար ՝ Հովիկ Սահակյան), «Նարեկացի» արվեստի միության երգչախումբը (խմբավար՝ Անահիտ Սարգսյան) և «Հնաբնակ երևանցիների ասոցիացիա» ՀԿ-ի երգչախումբը (խմբավար՝ Աստղիկ Խաչատրյան):

- Խորհրդանշական է Սուրբ Ծնունդին նվիրված միջոցառումը: Մեզ համար առաջնային և շատ կարևոր է հոգևոր խոսքի տարածումը: Այսօր բոլոր ելույթները և մենք ծառայեցինք հոգևոր խոսքի տարածմանը և ես հույս ունեմ, որ գնալով մեր շուրջ այն ավելի շատ կլինի, - իր խոսքում ընդգծեց «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը:

Միջոցառումը ավարտվեց փոխադարձ շնորհավորանքներով...

Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ

Օրհնեալ է յայտնութիւնը Քրիստոսի

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։