Գրքի շնորհանդես
2026-10-23 19:00 | Naregatsi Art Institute
Ցրելով անհայտության մշուշը․ ո՞վ էր իրականում Թորոս Ռոսլինը
«Նարեկացի» արվեստի միությունը հրավիրում է Նանա Ոսկանյանի «Ցրելով անհայտության մշուշը» գրքի շնորհանդեսին՝ բացահայտելու Թորոս Ռոսլինին և նրա ժամանակաշրջանը։
Ո՞վ էր այն մարդը, որի մանրանկարները դարեր անց էլ շարունակում են զարմացնել աշխարհին։
Ի՞նչ էր կատարվում Կիլիկյան Հայաստանում, երբ Թորոս Ռոսլինը ստեղծում էր իր գլուխգործոցները։
Ինչպե՞ս էր դիմակայում Կիլիկիան մամլուքների, սելջուկների, թաթար-մոնղոլների, խաչակիրների, մեծ տերությունների քաղաքական ու կրոնական շահերի բախումներին… Եվ այս ամենի կենտրոնում՝ Կիլիկիան ու նրա պայքարը գոյության համար։
Նանա Ոսկանյանի նոր վեպը ծնվել է այս թեմաների մասին երկար տարիների ուսումնասիրությունների ու պատմական փաստերի վերլուծման հիման վրա և մեզ առիթ է տալիս բացահայտելու Ռոսլինի ու Կիլիկիայի միահյուսված ճակատագրերի գաղտնիքները։
Նանա Ոսկանյանը հեղինակել է «Մերոնց հետ» պատմվածքների ժողովածուն, «Վարդպետը, գրիչը, ծաղկողը» և «Երվանդունիք» վեպերը։
📍 Վարդանանց 16/1
📅 Հոկտեմբերի 23
🕰 Ժամը՝ 19:00
🎟 Մուտքն ազատ է
Եկեք բացահայտելու այն մարդուն, որի արվեստը ժամանակը չկարողացավ լռեցնել։
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։