×

Ցուցահանդես ՆԱՄ-ում

2026-11-02 19:00 | Naregatsi Art Institute

«Մեծ պատկերը․ առօրյայի գեղեցկությունը» լուսանկարչական ցուցահանդեսի բացում

Նոյեմբերի 2-ին՝ ժամը 19:00-ին, սիրով հրավիրում ենք ձեզ «Նարեկացի» արվեստի միության ցուցասրահ՝ մասնակցելու «Մեծ պատկերը․ առօրյայի գեղեցկությունը» լուսանկարչական ցուցահանդեսի բացմանը։

Ցուցահանդեսում կներկայացվեն Սյունիքի մարզի Հարժիս գյուղի երիտասարդների լուսանկարչական աշխատանքները, որոնք ստեղծվել են մեկամյա ինտերակտիվ ստեղծագործական և տեսողական պատումի խմբակային աշխատարանի ընթացքում՝ «Ձեռքեր» վիզուալ արվեստի կենտրոնի և «ՍՈՍ արևելքի քրիստոնյաներ» կազմակերպության հետ համագործակցությամբ։

Աշխատանքներն արտացոլում են առօրյայի գեղեցկությունը՝ բացահայտելով սովորականի մեջ թաքնված պատմությունները սյունեցի երիտասարդների հայացքով։

Ցուցահանդեսի բացումը կմեկնարկի Տիգրան Կազազյանի դաշնամուրային իմպրովիզացիայով։

Ամսաթիվ՝ նոյեմբերի 2

Ժամը՝ 19:00
Վայրը՝ «Նարեկացի» արվեստի միության ցուցասրահ
Հասցե՝ Վարդանանց 16/1, Երևան
Հեռ․ (010)580105
www.naregatsi.org

Մուտքն ազատ է։

Սիրով սպասում ենք ձեզ՝ բացահայտելու առօրյայի գեղեցկությունը երիտասարդների լուսանկարչական պատմությունների միջոցով։
Ցուցահանդեսը կգործի մինչև նոյեմբերի 6-ը։

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։