«Նրանք ինձ մայր են կոչում» ֆիլմի ցուցադրությունը Նարեկացիում
2008-11-05 19:00 | Naregatsi Art Institute
Նարեկացի Արվեստի Միությունում նոյեմբերի 5-ին ցուցադրվեց «Նրանք ինձ մայր են կոչում» ֆիլմը: Վերջինս Հայոց ցեղասպանության վավերագրության մեջ նոր խոսք է:
Ֆիլմը պատմում է Մեծ եղեռնի ականատես, նորվեգացի միսիոներ Բոդիլ Բյորնի թոռան՝ Ջյուսի Բյորնի մասին: Ֆիլմում, երբ Ջյուսին ձեղնահարկում բացում է տատից մնացած հին ճամպրուկները, այդ պահից սկսած, նրա կյանքը վերափոխվում է: Ջյուսին գտնում է տատի օրագրերը, լուսանկարներն ու քարտեզները, բժշկական տարբեր գործիքներ և թերթերի կտորներ: Նա ցնցված է. նա բախվել է մի մեծ արհավիրքի` 1915թ-ի Հայոց ցեղասպանությանը: Ֆիլմի հերոսը որոշում է ճանապարհորդել տատի հետքերով և փնտրել իր հայկական արմատները…
Այս ֆիլմը նաեւ նոր էջ է Հայոց ցեղասպանության վավերագրության մեջ։ Մինչ ցուցադրությունը, ներկայացվեց նաեւ «Բոդիլ Բյորնի ճանապարհը» խորագրով ցուցահանդես, որտեղ ներկայացված էին Բ. Բյորնի նամակները, հուշագրությունները, լուսանկարներն ու որոշ իրեր, որոնք բնորոշում էին նրա ապրած ժամանակաշրջանն ու կենսակերպը։ Միջոցառմանը ներկա էր նաեւ Ջյուսի Բյորնը։ Շնորհակալություն հայտնելով ներկաներին եւ միջոցառումների կազմակերպիչներին` նա ասաց. «Ինձ համար անչափ կարեւոր էր այս հանդիպումը հայ հանդիսատեսի հետ։ Հայաստանը եւ հայ ժողովրդին ճանաչելով` ես ուզում եմ, որ Նորվեգիան եւս իմանա այս երկրի մշակույթի ու պատմության մասին։ Այսօր իմ նպատակը այդ կապը ստեղծելն ու զարգացնելն է»
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։