×

«Նարեկացի» ժողովրդական նվագարանների նվագախումբ. «Նոր շունչ» 2018

2018-10-31 | Naregatsi Art Institute

«Նարեկացի» ժողովրդական նվագարանների նվագախմբի «Նոր շունչ» ձայնասկավառակը թողարկվել է 2018 թվականին: Այն նվագախմբի երրորդ ձայնասկավառակն է:

«Նարեկացի» արվեստի միության մշակութային լայնածավալ գործունեության ասպարեզում իր ակտիվ դերակատարությունն ունի սուրբ Գրիգոր Նարեկացու անունը կրող ժողովրդական նվագարանների նվագախումբը: Այն ղեկավարում է տաղանդավոր թառահար, կոմպոզիտոր Արտեմ Խաչատուրը:

Նվագախումբն ունի հարուստ երկացանկ` ժողովրդական, աշուղական, հոգևոր երաժշտության նմուշներ, մշակումներ, հեղինակային գործեր, փոխադրություններ: «Նոր շունչ» ձայնասկավառակում զետեղված է 12 գործիքային ստեղծագործություն, որոնք մշակել, փոխադրել, այնուհետև գործիքավորել է կոմպոզիտոր Արտեմ Խաչատուրը:

Հրատարակությունը պարունակում է հայերեն և անգլերեն տեղեկատվական գրքույկ:
«Նոր շունչ» ձայնասկավառակը հրատարակվել է «Նարեկացի» արվեստի միության կողմից և մեկն է արդեն թողարկված բազմաթիվ հրատարակություններից, որ միությունն իր միջոցներով և բարեգործական հիմունքներով հրատարակում է` հետամուտ լինելով հայ մշակույթի պահպանման և զարգացման իր առաքելությանը։

Կցված ֆայլեր
Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։