Նարեկացի արվեստի միություն 2019
2019-11-08 | Naregatsi Art Institute
Հիմնադրի ուղերձը
Գրեթե ամեն օր ՆԱՄ-ի Երևանի և Շուշիի մասնաճյուղերում կազմակերպվում են բազմաբնույթ միջոցառումներ, մարդիկ այստեղ ազատ հաղորդակցվում են գեղեցիկի հետ, մուտքն ազատ է բոլորի համար: Ահա ինձ ոգեշնչող տեսլականը ՝ Երևանում 2004 թվականին հիմնադրելու «Նարեկացի» արվեստի միությունը, որը շարունակում է գրավել արվեստագետին և հանդիսատեսին, ուսանողներին և վարպետներին՝ կյանքի տարբեր ոլորտներից: Միասին աշխատելով ՝ մենք ստեղծել ենք հարատև, ազատատենչ և հիմնարար արժեքների պահպանմանն ուղղված մի կենտրոն:
Այժմ ՆԱՄ-ը հասել է իր զարգացման հաջորդ փուլին, և մենք հրավիրում ենք աշխարհի տարբեր երկրներից ժամանած ընկերներին և աջակիցներին՝ միանալու մեր առաքելությանը, ինչի շնորհիվ հայ մշակութային կյանքն իր ողջ հմայքով կոգեշնչի, կուսուցանի և կբարեփոխի քաղաքացիական հասարակությանը: Ձեր աջակցությամբ հայ ժողովուրդը կարող է հասնել ստեղծագործական զարգացման նոր վերելքների, որոնք նոր ուժ կհաղորդեն մարդկային ոգուն:
Նարեկ Հարությունյան
Կցված ֆայլեր
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։