Դասական համերգ ՆԱՄ Շուշիում
2020-02-13 18:00 | Naregatsi Art Institute
Փետրվարի 13-ին Շուշիի «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ Արցախի պետական երգչախմբի համերգը։
Երգչախումբը հիմնադրվել է գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Նինա Գրիգորյանի կողմից 1990թ-ին։ Երգչախմբի երգացանկը բաղկացած է արևմտաեվրոպական հայ և ռուս կոմպոզիտորների խմբերգերից։ ՆԱՄ-ի համերգին հնչեցին Կոմիտասի, Բաբաջանյանի և Տիգրանյանի ստեղծագործություններից։
Հանդիսատեսը, որը զարմանալիորեն բաղկացած էր տարբեր տարիքային խմբերից՝ նախադպրոցական, դպրոցական երեխաներ, երիտասարդներ, տարեցներ, ունեցավ ևս մեկ գեղեցիկ երեկո։ Թերևս չենք սխալվի, եթե ասենք, որ երգչախումբն իր գործունեության տարիներին մեծ ներդրում ունի արցախահայության մեջ դասական երաժշտության, երգչախմբային արվեստի տարածման գործում։ Այդ առաքելությունն այսօր Շուշիում էր՝ արհեստների և արվեստների մայրաքաղաք Շուշիում։ Շուշեցի երեխաների մշակութային դաստիարակության մի մեծ քայլ արվեց Շուշիի «Նարեկացի» արվեստի միության և երգչախմբի համագործակցությամբ։
Տիկին Գրիգորյանը սիրով էր ընդունել մեզ մոտ համերգով հանդես գալու հրավերը և սիրով էլ հրաժեշտ տվեցինք միմիանց՝ հետագայում նորից համագործակցելու ակնկալիքով։
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։