×

ՆԱՐԵԿԱՑԻ ԱՐՎԵՍՏԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Քո կապը մշակույթի հետ

«Նարեկացի» արվեստի միությունը (ՆԱՄ) բարեգործական հիմունքներով գործող և շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն է: Կրելով սուրբ Գրիգոր Նարեկացու անունը և առաջնորդվելով հոգևորի խորհրդով՝ միությունը կոչված է ծառայելու հայ արվեստին, մշակույթին և հոգևոր արժեքներին: Այս ոգով է հիմնադրվել «Նարեկացի» արվեստի միությունը 2000 թվականին ԱՄՆ-ում Նարեկ Հարությունյանի կողմից, իր ավագ եղբոր` Սարո Հարությունյանի, Հարկո Ինսենթիվզ ընկերության www.harcoweb.com
և իրենց լուսահոգի հոր` Կարապետ Հարությունյանի հիմնական աջակցությամբ:

2004 թվականին միությունն իր դռներն է բացել Երևանում:

ՆԱՄ-ում բոլոր միջոցառումները կազմակերպվում են միության կողմից բացառապես անվճար հիմունքներով բոլոր այն մարդկանց համար, ովքեր դիմում են ՆԱՄ, համապատասխանում են միության որդեգրած սկզբունքներին ու չափանիշներին և ունեն ստեղծագործական ծրագիր, արժեք ներկայացնող ձեռնարկ կամ ցուցադրման ենթակա աշխատանքներ:

Իր գործունեության ընթացքում ՆԱՄ-ը կազմակերպել և կյանքի է կոչել մի քանի տասնյակ հատուկ նախագծեր, ամեն տարի իրականացնում է 300-ից ավելի համերգներ, ցուցահանդեսներ, դասախոսություններ, վարպետության դասեր, ֆիլմերի ցուցադրություններ և այլն, լույս է ընծայել բազմաթիվ արժեքավոր հրատարակություններ, համագործակցում է հայ և օտարերկրացի շատ ստեղծագործողների, ինչպես նաև դեսպանատների հետ:

«Նարեկացի» արվեստի միության Երևանի կենտրոնում գործում են «Նարեկացի» ժողովրդական նվագարանների նվագախումբը, «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլը, «Ռոտոնդա» ներառական թատերախումբը, «Քնար» հոգևոր և ժողովրդական երգերի խումբը և միության նկարչության դասարանը:

ՆԱՄ-ի հատուկ ուշադրության կենտրոնում են հաշմանդամություն ունեցող մարդիկ, տաղանդավոր երեխաները, մարզերի երիտասարդ արվեստագետները:

2006 թվականին «Նարեկացի» արվեստի միությունը հիմնում է իր մասնաճյուղը Շուշիում: Ցավոք, 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո կորցրեցինք Շուշին, այնուհետև նաև Արցախը:

Շուշիի կրթօջախ-կենտրոնում իրականացվում էին տարբեր ուսուցողական ծրագրեր` կիթառի (հեղինակային երգ), գեղանկարչության, փայտափորագրության, մանրանկարչության, ասեղնագործության, լուսանկարչության, թատերական, պարի, հեքիաթասածի, ասմունքի, երգի, անգլերենի, արտթերապիայի մշտական դասընթացներ, ինչպես նաև բազմաբնույթ միջոցառումներ:

Միության բոլոր միջոցառումների մուտքը միշտ ազատ է:

Թիմ
Նարեկ Հարությունյան
Հիմնադիր նախագահ
Դանիել Երաժիշտ
Գեղարվեստական խորհրդատու - կամավոր
Գայանե Խաչատրյան
Գործադիր տնօրեն
Ալիսա Ոսկանյան
Ֆինանսական տնօրեն
Մարինե Հարությունյան
Հրատարակությունների ղեկավար
Արտյոմ Խաչատրյան
Նարեկացի նվագախմբի գեղարվեստական ղեկավար · կամավոր
Հասմիկ Գասպարյան
Նկարչական խմբակի ղեկավար · կամավոր
Գարեգին Աղաբեկյան
Լուսանկարիչ
Դավիթ Բերբերյան
Օպերատոր · կամավոր
Տիգրան Ապիկյան
Ծրագրավորող · կամավոր
Վիկտորյա Փոշոտյան
Հանրային կապերի պատասխանատու
Հելբերտ Ասատրյան
Նովա անսամբլի դիրիժոր · կամավոր
Մարգարիտա Տեր-Գրիգորյան
Դիզայներ · կամավոր
Լուսինե Աղաջանյան
Քնար խմբի ղեկավար · կամավոր
Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։