×
Համակարգչային գիտելիքների ուսուցման դասարան
2016-09-27 | Naregatsi Art Institute
«Նարեկացի» արվեստի միության Շուշիի կենտրոնը, հաշվի առնելով 21-րդ դարում համակարգչային գիտելիքների կարևորությունը, դերն ու նշանակությունը, բացել է համակարգչային գիտելիքների ուսուցման դասարան, որի ղեկավարն է Սամվել Բեքթաշյանը:
Սամվել Բեքթաշյանը բազմաթիվ տարիների աշխատանքային փորձ ունեցող, Ղարաբաղի ազատագրական պայքարի մասնակից ազատամարտիկ է, ով Շուշիի դպրոցականներին և երիտասարդներին տալիս է համակարգչային գիտելիքներ, օգնում նրանց ինտեգրվել զարգացման գործընթացներին:
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։