×

Թատերախումբ

2007-01-01 | Naregatsi Art Institute

Թատերախումբը գործում է 2007 թվականից, որի ղեկավարն ի սկզբանե եղել է Վլադիմիր Գևորգյանը։

2009 և 2010 թվականներին Շուշիի ՆԱՄ թատերախումբն ինքնագործ խմբերի հանրապետական ստուգատեսում գրավել է առաջին տեղը:

2015 թվականից երեխաներին բեմական խոսք է դասավանդում Գայանե Առուշանյանը, իսկ 2017թ. հոկտեմբերից՝ Մարիա Կարապետյանը։

Մ. Կարապետյանը սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում:
Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում աշխատում է որպես բեմադրիչ։

Թատերախումբը մասնակցել է բազմաթիվ փառատոների և մրցույթների ինչպես հանրապետությունում, այնպես էլ հանրապետությունից դուրս:

Թիմ
Մարիա Կարապետյան
Թատերախմբի ղեկավար
Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։